15.06.2012|
00:01
Իսպանիա-Իռլանդիա խաղը սկսվեց դարպասի շատ վաղ գրավումով: Արդեն չորրորդ րոպեին Ֆերնանդո Տորեսն առաջ մղեց իր թիմին: Խաղի սկիզբը ցույց տվեց, որ իսպանացիները տրամադրված են արագ, հարձակողական ֆուտբոլի և մտադիր են էապես խմբագրել խմբային աղյուսակը` մի բան, որ իրողությունների տրամաբանական զարգացումների շրջանակում է, եթե նկատի ունենանք իսպանական ֆուտբոլի քաշն ու կշիռը ժամանակակից ֆուտբոլում: